Ինչու է իրական Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումը ներկայիս իշխանության օրոք

Ուզո՞ւմ եք բազմաբնակարան շենքում ձեր հարևանը լինի հայ սպային կացնահարած Սաֆարովի հայրենակիցը, հայկական բնակավայրերը լցվեն ադրբեջանցիներով

 

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի աչքի փուշ «Ուժեղ Հայաստանն» օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցնցում հանդես եկավ հետևյալ գրառմամբ .

«Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Այսօր մենք բոլորս համոզվեցինք դրա մեջ։ Ճշմարտությունն արդեն բացահայտվել է։

Մայիսի 21-ին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ ադրբեջանցի չի գալու Հայաստան, և նա դա երաշխավորում էր։ Սակայն այսօր նա արդեն հայտարարում է, որ ադրբեջանցիներ գալու են իբրև թե «զբոսաշրջիկի» կարգավիճակով։ Նա կարծում է, թե հայ ժողովուրդը միամիտ է։ Մի կողմից նա ժողովրդին վախեցնում է պատերազմով և ռազմական շքերթ կազմակերպում, մյուս կողմից՝ ժողովրդի թիկունքում նախապատրաստում է ադրբեջանցիների «ռազմական զբոսաշրջությունը» Հայաստանում։ Դուք կարող եք կանխել 300,000 ադրբեջանցու մուտքը Հայաստան»։

Բացի վերոնշյալ գրառումից, այդ թեմայով հրապարակվեց մի տեսահոլովակ՝ «Փաշինյանի՝ Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը բացահայտվել է» վերտառությամբ: Փորձենք հասկանալ, թե որքանով է լուրջ այս ամենը, արդյոք հնարավո՞ր է 300 000 կամ դրանից ինչ-որ չափով պակաս կամ ավելի ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում…

Ադրբեջանցիների բնակեցման (այո՛, բնակեցման, ոչ թե վերադարձի) նախաձեռնությունն իրականում միֆ կամ հորինվածք չէ, այլ իրականություն, ինչը հետապնդում է, այսպես կոչված, փափուկ քաղաքականությամբ Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու միջոցով մեր երկրի պետականությունը, մեղմ ասած, տկարացնելու և վերջնականապես ոչնչացնելու հստակ նպատակ:

Թուրքիան և Ադրբեջանն ունեն կարճ ժամանակում ցանկացած բնակավայր գրեթե ամբողջապես կամ ամբողջապես ադրբեջանցիներով բնակեցնելու և բնիկներին, տեղաբնակներին փափուկ հնարքներով այնտեղից վտարելու արդեն իսկ փորձարկված ծրագիր: Մասնավորապես, դրա վառ ապացույցն է Վրաստանում գրանցված ադրբեջանական ինտերվենցիան, հատկապես Թբիլիսի և Բաթումի քաղաքներում, և միայն իշխանությունից Սահակաշվիլիի հեռացումը կասեցրեց բնիկներին հայրենազրկելու անասելի տեմպերը: Ընդ որում, այնտեղ յուրաքանչյուր թուրք կամ ադրբեջանցի գործարար բացահայտ հայտարարում է, որ դրանք իրենց պատմական տարածքներն են:

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչու է իրական Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումը ներկայիս իշխանության օրոք:

Նախ հարկ է նկատի ունենալ, որ գոյություն չունի որևէ էական իրավական խոչընդոտ ադրբեջանցիների բնակեցման համար, մասնվորապես հողը սեփականության իրավունքով օտարելը արգելվում է միայն օտարերկրյա ֆիզիկական, բայց ոչ իրավաբանական անձանց, ուստի ոչինչ չի խանգարում, որ նույն ադրբեջանցին անարգել շրջանցի հիշյալ սահմանադրական արգելքը: Ընդ որում, նշված սահմանադրական արգելքն առավել կիրառելի դարձնելու համար որևէ քայլ չի կատարվել ու չի կատարվում: Մասնավորապես, ադրբեջանցիները կարող են հող ձեռք բերել իրավաբանական անձ հիմնադրելու միջոցով, կարող են նաև, հենց որպես ֆիզիկական անձ, ձեռք բերել բնակարաններ բազմաբնակարան շենքերում և այլն:

Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման համար որևէ միջպետական համաձայնագրի կարիք չկա, ուստի դրա բացակայությունը բնավ կանխարգելող հանգամանք չէ նրանց բնակեցման համար: Դրա համար սոսկ անհրաժեշտ է իշխանության թողտվությունը, չարգելելը, ինչն անկասկած առկա է, եթե հաշվի առնենք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդպիսի բնակեցման հնարավորությունը հաստատող խոսույթը:

Պաշտոնական հաղորդագրություններով ու մամուլի չհերքված լուրերով արդեն իսկ հաստատվել է, որ թուրքերը, ինչպես նաև Իրանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել հողատարածքներ, բիզնեսներ, կանայք և այլն: Գո՞հ եք… ԶԼՄ-ներում նաև կան առայժմ չհերքված տեղեկություններ այն մասին, որ թուրքերը և ադրբեջանցիները խոշոր բիզնեսներ են ձեռք բերել վրացիների անուններով:

Հայաստանում 300 000 ադրբեջանցու բնակեցման վերաբերյալ Ադրբեջանի իշխանության պաշտոնական նամակին Նիկոլի կամ իր իշխանության չարձագանքելը վկայում է ոչ թե այն մասին, որ նրանք իբր շրջանառության մեջ չեն դրել բնակեցման խնդիրը, այլ այն մասին, որ իրենց համար ներկայիս քաղաքական ոչ պատեհ իրավիճակում խուսափում են տվյալ հարցին անդրադառնալ: Եթե Նիկոլի իշխանությունը դեմ լիներ Ադրբեջանի պաշտոնական պահանջին, ապա հստակ կմերժեր, ոչ թե կառկախեր պատասխանը՝ հաշվի առնելով նախընտրական շրջանում հանրության բացասական տրամադրվածության հետևանքն իրենց համար:

Հայաստանի բնակավայրերն ադրբեջանցիներով բնակեցնելն ադրբեջանական իշխանությունը դիտարկում է իբրև փախստականների վերադարձ, միաժամանակ Հայաստանը պաշտոնական հարթությամբ հընթացս համարելով որպես Արևմտյան Ադրբեջան:

Մեր բնակավայրերն ադրբեջանցիներով բնակեցնելը, եթե դա թույլ տվեցինք, հիմնականում կյանքի է կոչվելու սահմանամերձ շրջաններում, որոնց գերակշիռ մասը ոչ միայն արդեն իսկ կիսադատարկ է, այլև գտնվում է Հայաստանի իշխանությունների կողմից զիջված թշնամական դիրքերից իրականացվող ամենօրյա և անմիջական հսկողյան ներքո, ուստի փոխհատուցումների պարագայում այդ բնակավայրերի բնակիչներն առավել հակված կլինեն վաճառելու իրենց տները և, ըստ էության, նաև բնակավայրերը: Բացառված չէ, որ այդ փոխհատուցումն իր վրա վերցնի Հայաստանի կառավարությունը՝ բյուջեի կամ Եվրամիության, կամ ամերիկյան, կամ թուրքական փողերով, իբրև խաղաղության նախապայման գնահատվող միջազգային պարտավորություն:

Հավելենք, որ Ալիևն անգամ նվազագույն չափով հարգանք չի դրսևորում հայ ազգի նկատմամբ, իր հրապարակային շատ ելույթներում նա հայերին ուղիղ անվանում է թշնամի:

Հ.Գ.- Հայոց ցեղասպանությունից հետո Անտանտի տերությունների ջանքերի շնորհիվ Թուրքիայում պաշտոնական տվյալներով շարունակվում էր բնակվել շուրջ 2,5 մլն հայ, քանզի ոչ բոլորն էին արտագաղթել: Ներկայումս մնացել են ընդամենը 55 000 հայ, որոնց գերակշիռ մասը կրում է թուրքական ազգանուն ու գրեթե չգիտե կամ չգիտե հայերեն:

 

Արթուր Հովհաննիսյան