ԱԺ-ում լսումներ կկազմակերպվեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի թեմայով

Հայաստանի Ազգային ժողովում հունիսի 21-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

Այս առնչությամբ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:

Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկ է կատարել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններն են «Հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Արամ Սարգսյան), «Հանուն Հանրապետության» կուսակցությյունը (նախագահ Արման Բաբաջանյան), Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունը  (նախագահ Լևոն Շիրինյան) և Հայաստանի եվրոպական կուսակցությունը (նախագահ՝ Տիգրան Խզմալյան):