Զոհված զինծառայողի հայր Սարգիս Բալայանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց․ պաշտպան
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի) բավարարելով իմ կողմից ներկայացված բողոքը, ոչ իրավաչափ ճանաչեց զոհված զինծառայողի հայր` Սարգիս Բալայանի ձերբակալումը` հաստատված համարելով նրա իրավունքների խախտումը։
Հիշեցնեմ, որ Սարգիսը կարմիր բերետավորների կողմից գազանաբար ձերբակալվել էր 31.05.2024թ. ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած խաղաղ ակցիայի ժամանակ։
Այս մասին գրել է Սարգիս Բալայանի պաշտպան Գագիկ Թավադյանը։