Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն

Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել  Հայաստան- Ղազախստան ընկերական խաղ։

Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Ղազախստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականը՝ Նաիր Տիկնիզյանի գլխավորությամբ,  4-րդ րոպեում բացել է խաղի հաշիվը։

Հանդիպման 58-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի առավելությունն ընկերական խաղում կրկնապատկել է Վահան Բիչախչյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

Խաղի վերջին րոպեին Ղազախստանի հավաքականը 11 մետրանոցի միջոցով գոլ խփեց։