ՔՊ-ականները համոզում են, որ բան չմնաց երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է․ մինչդեռ Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու․ Հայրապետյան

ՔՊ-ականները փորձում են համոզել, որ բան չմնաց երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է․ մինչդեռ Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու։

Այս մասին գրառում է արել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է։ Շատ հավանական է, որ հենց նոյեմբերին էլ կնքվի, պնդում են հույսի վաճառական-շառլատանները։

Մինչդեռ Ադրբեջանն այնքան պարզ տեքստով ու հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու, ամեն հաջորդ կատարված երազանքից հետո նորն է դեմ տալու, մի անգամ կասի Խոջալուի թեմա, մյուս անգամ սահմանադրության հարց կբարձրացնի, մեկ այլ առիթով Սյունիքով արտատարածքային միջանցք կուզի ու այդպես շարունակ։

Չէ՞ որ այդ պետության նպատակն է հասնել Հայաստանի չգոյությանը կամ առնվազն ոչ կենսունակ հայկական պետության ձևավորմանը։ Հենց դրան էլ տանում է «խաղաղության պայմանագրի» ուղին՝ քայլ-քայլ, մաս-մաս․․․իսկ մենք կարող ենք շարունակել ինքներս մեզ խաբել ու հավատալ, որ հեսա մի հրաշք թուղթ կլինի, որ մեզ բոլոր խնդիրներից կազատի․․․»,-գրել է նա