Խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. Ալիև
Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։. Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընդունելով թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին:
Նա նշել է, որ երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.
«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,– ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով` Հայաստանը պետք է ամբողջովին հրաժարվի ռևանշիզմի գաղափարներից: