Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում ՀՀ մարզերի բնակիչներին,վշտակցում տուժածներին

Ֆրանսիայի դեսպանությունը ֆեսբյուքյան իր միկրոբլոգում համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին տեղի ունեցած հեղեղների  կապակցությամբ։

Դեսպանությունը վշտակցում է տուժածներին և իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին: