Մարկ Ռյուտեն հաստատվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Մարկ Ռյուտեն հաստատվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն ստացել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրների հավանությունը և աշնանը դառնալու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։
Հունգարիան համաձայնել է պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքում մոտ են Ռյուտեի թեկնածության համաձայնեցմանը: