Արևմուտքը ճնշում է Երևանին՝ խրախուսելով նրան սահմանափակել համագործակցությունը ԱՊՀ-ի հետ. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Արևմտյան երկրները ճնշում են գործադրում պաշտոնական Երևանի վրա՝ մի շարք դեպքերում խրախուսելով նրան հակառուսական դիրք գրավել, ինչպես նաև կրճատել համագործակցությունը ԱՊՀ-ում, բայց դա առաջին հերթին վնասում է հենց Հայաստանին: Այդ մասին «Պրիմակովյան ընթերցումներ» 10 միջազգային գիտական ​​փորձագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես տեսնում եմ արևմտյան հսկայական ճնշում հայ գործընկերների վրա՝ խրախուսելով նրանց որոշ դեպքերում հակառուսական դիրք գրավել կամ սահմանափակել նրանց համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում։ Ես նկատում եմ, որ վերջերս Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը ԱՊՀ երկրների բազմաթիվ ֆորումներին․ սա վատ է ԱՊՀ-ի համար, ես, որպես կազմակերպության գլխավոր քարտուղար, ասում եմ, շատ փորձագետներ ևս խոստովանում են, որ դա վատ է Հայաստանի համար»,- ասել է Լեբեդևը՝ նշելով, որ դեռ որևէ ազդանշան չի տեսնում Հայաստանի՝  կազմակերպությունից դուրս գալու  վերաբերյալ։