Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան

Երբ մենք բոլորս ականատես ենք լինում կարմիր ու սև բերետավորների կողմից բռնության, տեղեկացնեմ, որ ոստիկանական բաժիններում էապես տարբերվում է մթնոլորտը և շատ ոստիկաններ այլ կերպ են մտածում։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում շարժման օրվա իրադաձություններն ամփոփելիս ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Բայց միաժամանակ ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել, որ այնպիսի իրավիճակ կստեղծեն, որ այդ երեխաները անգամ դպրոց չեն կարողանա հաճախել, անգամ ծնողներին սպառնացել են, որ ծնողական իրավունքներից կզրկեն։ Կոչ եմ անում ոստիկաններին, տղերք, խելքներդ հավաքեք գլուխներդ, չգիտեմ հույսներդ ինչի վրա ես դրել ո՞ւմ եք պաշտպանում»,-ասաց փաստաբանը։