ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով այցելում է համալսարաններ և ուսանողները միանում են Շարժմանը։ Այս պահի դրությամբ Սրբազանին են միացել ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի ուսանողները։

Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին:

Սրբազանի առաջնորդած Շարժումը շարունակելու է այցելել մյուս համալսարաններ ևս։ Նրանք հասել են Կոնսերվատորիա, որտեղ ևս ուսանողները միանում են շարժմանը: Այս մասին տեղեկանում ենք «Տավուշտը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից: