Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն, մինչև -1․․․ -2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով։ Հայտնում են ՀՀ ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ից: Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։