Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ

Հայկ Մարությանը միաձայն՝ 383 կողմ ձայներով ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ:

Քվեարկությունից հետո Հայկ Մարությանն ասաց. «Շնորհակալ եմ, որ եկել եք մասնակցելու Հայաստանի ապագայի կերտմանը, Հայաստանի խնդիրների լուծմանը, այս ճգնաժամից դուրս գալու լուծմանը, հավատում եք, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ: Սա վերջը չի:

Մենք չենք կարող ոչ մի բան չանել, ուղղակի նստել ու նայել, թե ինչպես է քանդվում մեր պետությունը: Մենք արթնացնելու ենք մեր ժողովրդին թմբիրից եւ առաջնորդելու ենք մեր ժողովրդին: Մենք բեկում ենք մտցնելու այս ամեն ինչի մեջ»: