Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց

Մոտ 35 հազար գերմանացի զինվորներ պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնության գնալ դաշնակիցներին։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մոտ 35 հազար գերմանացի զինվորականներ պատրաստ են արագ օգնություն ցուցաբերել մեր դաշնակիցներին արտակարգ իրավիճակի դեպքում»։

Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լինելու հյուսիսարևելյան և կենտրոնական Եվրոպայի պաշտպանության վրա: