Նահանջել չկա․ Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը (տեսանյութ)

ԱԺ մարդու պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեսակցել է նախօրեին Բագրատաշենում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին․

«Քիչ առաջ տեսակցեցի Տավուշի պայքարի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ով քաղբանտարկյալ է, սկզբունքների բանտարկյալ:

Նրան չեն տրամադրել որևէ փաստաթուղթ, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչ մեղադրանք(ներ) են առաջադրվել: Պարզապես մեկուսացրել են և տարել Ձերբակալվածների պահման վայր:

Սուրեն Պետրոսյանը վստահեցրեց, որ ոստիկաններն իրեն որևէ իրավական պահանջ չեն ներկայացրել, որևէ հայտարարություն չեն արել, թե ինչ են պահանջում հավաքված քաղաքացիներից:

Նկարագրեց, որ ինքը որևէ գործողություն չի արել, այլ կանգնած է եղել քաղաքացիների կողքին՝ փողոցում, և փոխոստիկանապետ Հակոբյան ազգանունով մեկն ագրեսիվ վարքով ոլորել է իր ձեռքն ու ասել. «սրան էլ տարեք, շատ ա ակտիվ ոնց որ»:

Սուրեն Պետրոսյանը խնդրեց իր անունից Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի և մյուս բնակավայրերի բնակիչներին փոխանցել, որ իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը:

Սա ազգային ազատագրական պայքար է, սա քաղաքական, կուսակցական հարց չէ և մինչև վերջ պետք է գնալ:

Հարցերը լուծվում են տեղում՝ գետնի վրա, նահանջել չկա:

Միասին անցկացրած պայքարի օրերը մեզ պիտի ուժ տան շարունակելու հայրենիքի հանձնման դեմ մղվող պայքարը: Մենք թշնամուն հող չունենք հանձնելու, գերեզման ու եկեղեցի չունենք հանձնելու:

Երեկոյան 20:10-ին բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը, և մինչ այս պահը նրա հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել: Պարզապես մեկուսացրել են և այդպիսով բավարարել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ցանկությունները»,- նշել է  պատգամավորը: