Երևանից մեկնող և ժամանող 12 չվերթ հետաձգվել է

Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է:

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը տեղեկացրել է, որ օդանավակայանի վազքուղու հատվածում իրականացվում են աշխատանքներ, ինչով պայմանավորված մինչև 13:30 չվերթեր չեն սպասարկվելու։