Կիրանցում գյուղացիները հավաքվել են համայնքապետարանում և մշակում են Մհեր Գրիգորյանին ներկայացվելիք առաջարկությունները

Այս պահին Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և գյուղացիները հավաքվել են համայնքապետարանում և մշակում են Մհեր Գրիգորյանին ներկայացվելիք առաջարկությունները։ Այս մասին հայտնում է @ArmeniaSputnik-ը։

Գյուղացիները նշում են, որ ներկայացված տարբերակով գյուղի հետագա գոյությունը անհնար է դառնում։

Հանդիպումը Գրիգորյանի հետ նախատեսված է երկուշաբթի, ժամը 18։00-ին։ Ներկա պետք է լինբեն Կիրանցի, Բաղանիսի, Բերքաբերի և Ոսկեպարի վարչական ղեկավարները և սահմանային իրավիճակից տեղյակ գյուղացիները։