Տավուշի բնակիչները բացում են Երևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը
Տավուշի բնակիչները բացում են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, որն այսօր առավոտից փակ է եղել։
Քաղաքացիներին խոստացել են հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնությունն էին հայտնում սահմանազատման գործընթացին, որի արդյունքում ադրբեջանական կողմին է փոխանցվելու 2,5 գյուղ։