Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում։
Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին, հայտնում է @ArmeniaSputnik–ի աղբյուրը։
Մասնակիցներից մեկը նշեց, որ նման սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում։
Հավաքը սահմանամերձ գյուղերի երիտասարդների նախաձեռնությամբ է։ Գնալով բողոքի ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է։