Փաշինյանը միմյանց դեմ է տրամադրել Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներին․ pastinfo.am

Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ կատարած այցից հետո Ոսկեպար ու Բերքաբեր գյուղերի բնակիչների միջև հակասություն է առաջացել։

Ոսկեպարի բնակիչ, գնդապետ Միհրան Մախսուդյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ երկու գյուղերի բնակիչների մեջ հակասություն է առաջացել։ «Մեզ մի բան են ասում, գնում են կողքի գյուղում այլ բան են ասում, երրորդ գյուղում էլ լրիվ ուրիշ բանն են ասում։ Երկու գյուղերի ժողովուրդներին իրար դեմ են հանել։ Բերքաբերցիներին ասել են՝ Ոսկեպարի հողը փոխում ենք Բերքաբերի հողի հետ, բայց ես չեմ հավատում, որ փոխելու են։ Արդեն մի քանի մարդ հարևան գյուղից ինձ զանգել են, ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել, ասում եմ ձեր հողի վրա աչք չենք դրել, բայց դա ոսկեպարցին չի որոշում, դա Հայաստանի Հանրապետության հարցն է ու Հայաստանի քաղաքացին է որոշում, ոչ Ոսկեպարով է, ոչ Կիրանոցով է, ոչ էլ Բերքաբերով»։

Դիտարկմանը, թե նախօրեին մեզ հետ զրույցում ինքն հայտնել էր, որ Փաշինյանը երաշխավորել է, որ ադրբեջանցիները գետը չեն անցնելու, որ նոր ճանապարհ չի կառուցվելու ու գործող ճանապարհը չի հանձնվելու, բայց հետագայում տեսանյութերում նման խոսք չկա, փոխարենը, Փաշինյանը խոսնակը հերքել է, որևէ հայտարարություն, որ Փաշինյանը չի արել, հետևաբար, այդ երաշխիքները ևս հերքում են՝ Մախսուդյանն ասաց. «Մենք ստի ու կեղծիքի մեջ ենք ապրում, դրա համար էլ էս օրի ենք։ Իմ խոսքերը կտրած, աղավադած ներկայացնում են ժողովրդին, ժողովուրդն էլ ասում է՝ գնդապետը իր սկզբունքներից հե՞տ է կանգնել, չէ, ուղղակի ստում են»։