Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ

Իրանական կողմը Իսրայելին պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային սպառազինություն:

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։

«Մենք Իսրայելին և արևմտյան ճամբարին ստիպեցինք առավելագույն սպառազինություն օգտագործել՝ մեր կողմից նվազագույն ջանքերի դեպքում»,-Հաջիզադեի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Հիշեցնենք, որ Իրանի ռազմաօդային ուժերի էլիտար ստորաբաժանումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված է հասցրել Իսրայելի տարածքին` ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության ոչնչացման: