Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ

Արգենտինան ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերը: Դրա մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում նշել է պաշտպանության նախարար Լուիս Պետրին։

«Ես հանդիպեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ։ Նրան ներկայացրեցի որոշումների նամակ, որը պարունակում է Արգենտինայի խնդրանքը՝ դառնալու այս կազմակերպության բազմակողմանի գործընկերը»,- ասված է հրատարակության մեջ։

Պետրին հավելել է, որ Արգենտինայի ձգտում է վերականգնելու կապերը, որոնք Արգենտինային հնարավորություն կընձեռեն բանակն արդիականացնել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

Արգենտինան ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ լիարժեք գործընկերության կուրս է սահմանել այն բանից հետո, երբ անցած դեկտեմբերին Խավիեր Միլեյը հաղթեց նախագահական ընտրություններում: