Բռնազավթված Արցախում Ադրբեջանի վարչակարգը ամբողջ աշխարհի աչքի առջև ոչնչացնում է համաքրիստոնեական քաղաքակրթություն

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ամբողջ աշխարհում արժևորում են հուշարձանների նշանակությունը` կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ Այս ամենին զուգահեռ բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը ամբողջ աշխարհի աչքի առջև ոչնչացնում է մոլորակի մշակութային ժառանգության մաս հանդիսացող քաղաքակրթական արժեքները։ Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։ Միջազգային այս օրը ևս մեկ անգամ ահազանգում ենք, որ Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնչացվում է համաշխարհային, համաքրիստոնեական քաղաքակրթություն։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվի, ապա մոլորակը կզրկվի բացառիկ մշակութային արժեքներից։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն