Հայտնվել են կադրեր՝ օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների և նրանց տեխնիկայի դուրսբերումից

«Звезда» թելեգրամյան ալիքը նոր կադրեր է հրապարակել օկուպացված Արցախից, թե ինչպես են ռուս խաղաղապահները լքում տարածքը։

Հիշեցնենք, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: