Կրեմլից հաստատել են․ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:

«Այո, դա իսկապես այդպես է», – ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից։

Լուր էր տարածվել նաև, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է փուլերով։