Ցեղասպանության պատճառով, բացի ամեն ինչից, ողբերգականորեն ընդհատվել է հինավուրց մի հսկայական քաղաքակրթական ավանդույթ, իսկ ոմանք, թե բա՝ ցանկը…

Մայրական կողմից իմ պապը՝ Գալուստը, Վան քաղաքին համարյա կպած Գիրաշեն գյուղից էր, տոհմական կավագործ-բրուտ։ Գիրաշենն այժմ Թուրքիայի տարածքում է և պաշտոնապես կոչվում է Բարդաքչի (բառացիորեն՝ «Բրուտ»), բայց այստեղի համեմատաբար նոր բնակիչները չեն իմացել և չգիտեն խեցեգործության արհեստն ու արվեստը։

Թուրք ուրարտագետները վերջերս հանգել են եզրակացության, որ Վանի թագավորության սիրտ այս տարածքի կավե խեցեղենը պատրաստվել է հենց Գիրաշենի կավից։

Ստացվում է, որ իմ պապը մինչև 1950-ականները, փաստորեն, շարունակելիս է եղել հենց Վանի թագավորության ժամանակներից եկող բրուտագործության երկուսուկես հազարամյակից ավելի տևական ավանդույթը, որի կորստյան հիմնական պատճսռ է դարձել ցեղասպանությունը, քանի որ նրա բազմանդամ ընտանիքից փրկվել է ընդամենը մի քանի անձ, այն էլ Վանի ինքնապաշտպանությանն ակտիվ մասնակցության շնորհիվ։

Ցեղասպանության պատճառով, բացի ամեն ինչից, ողբերգականորեն ընդհատվել է հինավուրց մի հսկայական քաղաքակրթական ավանդույթ, իսկ ոմանք, թե բա՝ ցանկը։

#չՀայաստանը

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից