Իրանի առաջին ուղիղ հարձակումն Իսրայելի դեմ փոխել է տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը
Մինչ Իսրայելում և նրան շահակից որոշ երկրներում շարունակում են ցնծալ իրանական օդային հարձակումը հաջողությամբ չեզոքացնելու իրողությունից, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բավականաչափ հետաքրքիր գնահատականներ են հնչում։
Ըստ այդմ, թեպետ իրանական ավելի քան 330 միավոր օդային տեխնիկայից ընդամենը մոտ մեկ տասնյակն են հատել Իսրայելի տարածքը՝ աննշան վնաս հասցնելով հարավում տեղակայված ՌՕՈՒ երկու բազաներին, այնուամենայնիվ, Իրանի առաջին ուղիղ հարձակումն Իսրայելի դեմ փոխել է տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը։ Եվ այլևս Հրեական պետությունն ի զորու չէ միայնակ, առանց դաշնակիցների հակազդել Իրանին, ինչպես վերջին դիմակայության ընթացքում էր։
Հատկապես արաբական փորձագիտական հատվածից հնչող նման գնահատականները բավականաչափ ուշագրավ են…
Արմեն Պետրոսյան
Տարածաշրջանային փորձագետ