G7-ի երկրները Իրանի գործողությունների դեմ պատասխան են պատրաստում

G7 երկրների ղեկավարները համերաշխություն են հայտնել Իսրայելին աջակցություն հայտնելու հարցում, երբ երկիրը հարձակման ենթարկվեց Իրանի կողմից, որի նկատմամբ կարող են միջոցառումներ կիրառվել հետագա գործողությունների պարագայում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պահանջում ենք, որպեսզի Իրանը ու նրա դաշնակիցները դադարեցնեն իրենց հարձակումները, և մենք ներկայումս պատրաստ ենք ձեռնարկել հետագա միջոցառումներ՝ ի պատասխան հետագա ապակայունացնող նախաձեռնությունների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը կդիտարկի Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը՝ կապված Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների հետ: