Իրանն անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Իսրայելի վրա. ԶԼՄ-ներ
Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Ենթադրվում է, որ անօդաչու սարքերից մի քանի ժամ է պահանջվում նման տարածություն անցնելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս որևէ հայտարարություն չի արել հարձակման վերաբերյալ։
Նախկինում Իրանը խոստացել էր պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակմանը, որը սպանեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 7 անդամների։