ՌԴ ՊՆ-ն երկնքում անհայտ օբյեկտի մասին պարզաբանում է տարածել

Համացանցում տեսանյութեր են տարածվել երկնքում անհայտ օբյեկտի մասին։

ՌԴ ՊՆ-ն պարզաբանում է տարածելով՝ հայտնելով, որ իրականացվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում․

«ՌԴ Կապուստին Յար փորձադաշտից իրականացվել է շարժական ցամաքային հրթիռային համակարգի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում»,- մանրամասնել են ՌԴ ՊՆ-ից։