Ադրբեջանում պետական հրամանով ՀՀ բոլոր բնակավայրերի անունները գրվում են շինծու թյուրքական տարբերակներով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասում է, թե իբր մեր բանակը «Բասարգեչարի շրջանի Ղարայիման գյուղի» դիրքերից կրակել է իրենց վրա՝ նպատակ ունենալով դրանով արդարացնել իր գալիք հարձակումը։

Եթե շփոթվեցիք, ապա ասեմ, որ խոսքը ՀՀ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մասին է, որի գոյությունն ու ՀՀ-ին պատկանելը թշնամին ժխտում է նույնիսկ անվան մակարդակում։ Ադրբեջանում պետական հրամանով ՀՀ բոլոր բնակավայրերի անունները գրվում են շինծու թյուրքական տարբերակներով։

Իսկ Հայաստանում կա դրածո իշխանություն, որ այս պայմաններում, երբ թշնամին մտադիր է գրավել ամբողջ Հայաստանը, հանձնում է բնիկ հայկական և ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ ռազմագիտական առումով հեշտացնելով թշնամու նոր գրավումների գործը։

Այսպիսի իշխանությամբ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, ուր մնաց թե զարգանալ։ Մեզ պետք է հայկական շահով, հայկական սեփական ազգային նախագծով առաջնորդվող իշխանություն։

 

Քաղաքագետ  Էդգար Էլբակյան