Ինչպես է լիբանանյան «Հիզբալլահը» դիմակազերծել Էրդողանին
Լիբանանյան «Հիզբալլահի» տելեգրամյան ռուսալեզու պաշտոնական ալիքը նյութ է հրապարակել՝ նաև վիզուալ կերպով դիմակազերծելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին։
Իսրայելական խորհրդանիշներով «զարդարված» դեմքով Էրդողանը պատկերված է պաղեստինյան սիմվոլիկայով դիմակը ձեռքին։
Ի դեպ, պաղեստինյան հիմնախնդրի համատեքստում էրդողանական վարչախմբի երկերեսանի քաղաքականության խիստ քննադատություն շատ հաճախ հանդիպում է նաև իրանական տեղեկատվական տիրույթում։
#հարափոփոխ_տարածաշրջանը
Վարդան Ոսկանյան