«Մինչև հիմա չե՞ն հասկացել, որ Ադրբեջանը նպատակային է ամեն ինչ անում, թե՞ մեզ են չհասկացողի տեղ դրել. սա էլ նոր բան էր…». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Մի հարց ունեմ՝ ի՞նչ է նշանակում «անկանոն ու ոչ նպատակային կրակ», որի մասին բոլոր պատկան գերատեսչությունները գրում են իրենց հաղորդագրություններում՝ ադրբեջանական կրակոցների մասին։

Մինչև հիմա չե՞ն հասկացել, որ Ադրբեջանը նպատակային է ամեն ինչ անում, թե՞ մեզ են չհասկացողի տեղ դրել։ Սա էլ նոր բան էր…»։