Էրդողանը հաստատել է համաձայնագիրը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև համաձայնագիրը «Տվյալների նախնական փոխանակման մասին՝ մաքսային տարանցման գործողությունների հեշտացման համար, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակում»։

«Համապատասխան փաստաթուղթը պետության ղեկավարի ստորագրությամբ հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրում» (Resmi Gazete)։

Երեք երկրների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. օգոստոսի 18-ին Բաքվում։

Պայմանագիրն ուղղված է մաքսային ընթացակարգերի դյուրինացմանը այն ապրանքների հարցում, որոնք տարանցմամբ բերվում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, որն անցնում է  բոլոր երեք պետությունների տարածքներով։