Վաշինգտոնը Պեկինին, Մոսկվայի հետ կապերի պատճառով, սպառնացել է «լուրջ հետևանքներով». Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել չվարկաբեկել ռուս-չինական միջպետական հարաբերությունները

ԱՄՆ-ն չպետք է միջամտի Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև նորմալ միջպետական հարաբերություններին, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ Նա այսպես է մեկնաբանել Վաշինգտոնի դժգոհությունը, որը Պեկինին կասկածում էր Մոսկվային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«ԱՄՆ-ն չպետք է վարկաբեկի կամ հարձակվի Չինաստանի և Ռուսաստանի միջև նորմալ միջպետական հարաբերությունների վրա»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում:

Անցյալ շաբաթավերջին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Ելենը Գուանչժոուում հանդիպել է

Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ։ Ելենն ընդգծել է, որ եթե պարզվի, որ չինական բիզնեսն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտությունում, ապա Չինաստանը կբախվի «լուրջ հետևանքների»։