Մալյանն ասաց՝ իր կռիվը մինչև վերջ տանելու է․ Ռուբեն Մելիքյանը տեսակցլ է քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին (տեսանյութ)

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ`տեսակցելու քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին։ Նա ֆեյսբուքյան եթերում մանրամասներ է հայտնել դատավարությունից․

«Դատարանը ընդհատել է Նարեկ Մալյանի վերջին վճիռը և նիստը կեսից հայտարարել դռնփակ»,- հայտնել է պաշտպանը՝ նշելով, որ այնուհետ որոշվել է հաջորդ նիստն անցկացնել դռնբաց։ Մալյանը փոխանցել է, որ միջադեպի հետ կապված շատ բարկացած է. «Ասաց՝ իր կռիվը մինչև վերջ տանելու է»։

Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք՝ Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար, այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: