ԱՄՆ-ն Հայաստանին կոչ է արել փորձել վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի հետ
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը ամփոփել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքները։
«Այս հանդիպումը նվիրված էր Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, սակայն մենք, անշուշտ, կոչ ենք արել Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Օ’Բրայենը։
Սա երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում անվտանգության ապահովման և բարգավաճման լավագույն ճանապարհն է, մասնավորապես, նոր առևտրային ուղիները, որոնք կարող են Միջերկրական ծովից Կենտրոնական Ասիա հարթել: Մենք ողջունում ենք այս բոլոր քայլերը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ քաղաքական բարեփոխումների առաջընթացը պայմաններ է ստեղծում ներառական կառավարության համար, որը կարձագանքի իր ժողովրդի կամքին և կնպաստի բազմազանությանն ու գործընկերությանն ամբողջ աշխարհում»,- ասել է նա։