Հայաստանի համար օգտակար կլինի․ Չավուշօղլուն կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

««Զանգեզուրի միջանցքի» բացումը անշուշտ օգուտ կտա բոլորին»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Այս միջանցքի բացումը լավ օգուտ է խոստանում թե՛ տարածաշրջանի, թե՛ հենց Հայաստանի համար, այս առումով մենք աջակցում ենք միջանցքի բացմանը»,- ասել է նա։