Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները. 3
Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին
Սկիզբը` այստեղ
Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը մարտի 31- ին Արտաշատում Արարատի մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է բառացիորեն հետևյալը .
«Առիթ ունեցել եմ ասելու և այսօր էլ կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում երբեք, երբեք չի եղել Ղըզլհաջըլի, Խեյրիմլի, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս- Այրում անունով գյուղեր… Ամփոփելով այդ թեման, ես ուզում եմ շատ ուղիղ ասել, որ մեր կառավարությունը երբեք էլ հավակնություն չի ունեցել և էսօր էլ չունի նշված գյուղերի, տարածքների վերաբերյալ: Չունի էդ հավակնությունները, և սա պետք է շատ հստակ արձանագրեն՝ առավել ևս այն պայմաններում, երբ մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել, կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար»:
Նիկոլ հայադավը միտումնավոր օգտագործել է վերոնշյալ գյուղերի ոչ թե հայկական, այլ ադրբեջանական անվանումները՝ դրանով իսկ անմիջական մասնակիցը (հանցակիցը) լինելով Ադրբեջանի և իր բարեկիրթ եղբայր Ալիևի կողմից Հայաստանի և հայերիս նկատմամբ հետևողականորեն վարվող «տեղանվանական պատերազմի»:
Օրինակ, Նիկոլ հայադավի ասած Աշաղը Աքսիպարան (իրականում՝ Աշաղի Ասկիպարան) հարավ-արևմուտքից Տավուշի մարզի Ոսկեպար, հյուսիսից Բաղանիս, հարավ-արևելքից Կիրանց գյուղերին սահմանակից հայկական Ներքին Ոսկեպար բնակավայրն է, որի անվանումն առաջացել է հարևանությամբ գտնվող և առնվազն 6-րդ դարում հիմնադրված Ոսկեպար գյուղի անվանումից։
Բնակավայրի ադրբեջանական անվանումը հայկական «Ներքին Ոսկեպար» անվանման աղավաղված տարբերակն է՝ Աշաղի Ասկիպարա (ադրբ.՝ Aşağı Əskipara): «Աշաղի» բառը ադրբեջաներենում նշանակում է ներքին, ինչ վերաբերում է տեղանվան երկրորդ մասին՝ «Ասկիպարա»- ին, ապա ուղղակի ակնհայտ է, որ ադրբեջանցիները «Ոսկեպար» անվանման առաջին բաղադրիչի՝ «ոսկե»- ի առաջին ու վերջին տառերը փոխելով, բառն աղավաղելով, այն դարձրել են ասկի, իսկ երկրորդ բաղադրիչի՝ «պար»- ի վերջում հավելել «ա» տառը:
Նույնիսկ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում «Ներքին Ոսկեպար» տեղանվան դիմաց ներկայացվող տեղեկատվության մեջ ճիշտ է ներկայացված բնակավայրի ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա, իսկ Նիկոլը հավանաբար միտումնավոր աղավաղում է այն՝ ներկայացնելով Աշաղը Աքսիպարա, որպեսզի անտեղյակ մարդիկ հանձին անվանման «ասկի բաղադրիչի» չտեսնեն բնիկ հայերեն «ոսկի» բառը:
Ներքին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ (Սամվել Կարապետյան, «Ոսկեպարի պատմական հուշարձանները», Երևան, 2013, էլեկտրոնային տարբերակը հետևյալ հղմամբ: Այնպես որ Նիկոլ հայադավը թող չհամարձակվի հայկական բնակավայրերը կեղծիքով ներկայացնել ադրբեջանական, ստի, կեղծիքի ոտքերը կարճ են:
Մյուս բնակավայրը՝ Բաղանիս- Այրումը, հյուսիսում՝ Ոսկեվան, հարավում՝ Ոսկեպար, հյուսիս արևմուտքում Բաղանիս (դարձյալ Հայաստանի տարածքում գտնվող, այդ առումով Նիկոլի կողմից էլ չվիճարկվող) գյուղերին սահմանակից, Բաղանիսին գրեթե կպած նախկին Բաղանիսն է, որը կարելի է անվանել նաև Վերին Բաղանիս, և որին ինչ- որ ժամանակ տիրել է ադրբեջանական այրում ցեղախումբը, Ադրբեջանն էլ Բաղանիս տեղանվանը կպցրել է ցեղախմբի այրում անվանումը և համարել ու համարում է, թե իրենն է:
Ադրբեջանցիների և Նիկոլի կողմից Ղըզլհաջըլի հորջորջված նախկին բնակավայրի տարածքը հարավ-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արևմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին (ադրբեջանական անվանմամբ՝ Ջողազի ջրամբարին):
«Ընդ որում, ուզում եմ դուք իմանաք, որ Ղըզլհաջըլի գյուղը 100 տոկոսով, 100 տոկոսով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր, երեկ էլ է այդպես եղել, 15 տարի առաջ էլ է այդպես եղել, 20 տարի առաջ էլ է այդպես եղել»,- նույն հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ հայադավը:
Ինչ է նշանակում, թե Ղըզլհաջըլին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո… Նիկոլն իր այս մանիպուլյատիվ հնարքով բանից անտեղյակ իր ՔՊ- ական ակտիվին և, ընդհանրապես, հանրության մեծամասնությանը մոլորեցնելու նպատակ ունի: Անտեղյակ մարդկանց կարող է թվալ, որ եթե 100 տոկոսով Ադրբեջանի վերահսկողության ներքո է, ուրեմն այնտեղ փաստացի ադրբեջանցիներն են՝ բնակիչներ կամ զինվորականներ, ու թեկուզ եթե Նիկոլի ընդդիմախոսները ճիշտ են ասում, թե Հայաստանի տարածք է, բայց քանի որ 44- օրյա պատերազմում կրած պարտությունից հետո չենք կարող ետ վերադարձնել, ավելի լավ է, փաստաթղթով էլ տանք իրենց, պրծնենք, միայն թե պատերազմ չլինի…
Ադրբեջանցիների և Նիկոլի կողմից Ղըզլհաջըլի հորջորջված նախկին բնակավայրն իրականում գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջև, և միայն այդ առումով է գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց միաժամանակ, Հայաստանի տարածքում գտնվելուց բացի, գտնվում է նաև Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ինչի մասին Նիկոլը միտումնավոր չի ասել: Այսպիսով ադրբեջանցիները նույնպես չեն կարող բնակեցնել կամ որևէ այլ կերպ օգտագործել այն:
Նիկոլ Հայադավն, իր և իր ոհմակի պետական դավաճանությունը թաքցնելու նպատակով, միտումնավոր չի հայտնել նաև, որ իր նշած Ղըզլհաջըլիից ու մյուս բնակավայրերից բացի, պատրաստվում է հանձնել նաև դրանց հարակից տարածքները, չի ասել, որ եթե հիմա Ղըզլհաջըլի կոչվածն է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ապա այդ ամենն Ադրբեջանին հանձնելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության ներքո են հայտնվելու Հայաստանի ռազմավարական, կենսական, գոյաբանական նշանակության տարածքներ, բնակավայրեր, ճանապարհներ և այլ կոմունիկացիաներ: Այսպիսով Հայաստանն ամբողջությամբ հայտնվելու է Ադրբեջանի բռի մեջ, դրանից հետո ինչ ուզի կթելադրի մեզ, ինչ ուզի, կանի մեզ հետ…
Հետո՞ ինչ, որ Նիկոլի նշած տվյալ բնակավայրը 100 տոկոսով, այսինքն՝ ամբողջապես գտնվում է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության ներքո: Եթե առաջնորդվենք Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու տրամաբանությամբ, ապա 2021թ. մայիսին Նիկոլի կամ (և) իր ոհմակի պետական դավաճանության հետևանքով Սյունիքում (Մեծ Իշխանասարի վրա, Սև լճի հարակից տարածքներում և այլուր) մի քանի կիլոմետր թշնամու առաջանալու և հաստատվելու արդյունքում Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության ներքո հայտնված Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր՝ Գորիս քաղաքը, Նորավան, Վաղատին, Ակներ, Հարթաշեն, Խնածախ, Որոտան գյուղերը, ռազմավարական նշանակություն ունեցող Սիսիան- Գորիս մայրուղին (երևան- Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածը), ինչպես նաև Սիսիանի օդանավակայանը նույնպե՞ս պետք է հանձնենք Ադրբեջանին…
«Չկա որևէ բնակավայր, ես միանշանակորեն եմ պնդում, որը չառնչվի մեր պատմությանը և կապված չլինի մեր պատմության հետ»,- օրերս ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը:
Փորձելով հիմնավորել, որ իր նշած բնակավայրերը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքում են գտնվում, Նիկոլը հիշյալ հանդիպմանը խոսեց Հայաստանի քարտեզներից՝ սկսած 1975 թվականին հրատարակվածից: Իսկ ինչո՞ւ 1975 թվականին հրատարակվածից սկսած… Հայաստանի երկրորդ հանրապետության պատմությունը 1975 թվականի՞ց է սկսվել… Ինչու, օրինակ, չհիշատակեց 1926, 1939 թվականների քարտեզների մասին, որովհետև դրանք մեր ներքին և արտաքին թշնամիներին՝ իրեն և Ալիևին ձեռնտու չէի՞ն…
Նիկոլը վերջերս ասել էր, որ ինքը պատմական Հայաստանի վարչապետը չէ: Այսինքն՝ ինչ որ մեր նախնիները կորցրել են, ինքը և իր ոհմակն այդ տարածքների պահանջատերը չեն, դրանք արդեն ընդմիշտ կորսված են, իր թուրք եղբայրների և այլոց սեփականությունն են: Այո, ճիշտ է ասել Նիկոլը՝ ինքը պատմական Հայաստանի վարչապետը չէ: Ավելին, ինչպես արդեն նշել ենք, ինքը նաև ներկայիս Հայաստանի վարչապետը չէ, սոսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է, քանի որ իր և իր ոհմակի իշխանությունը լեգիտիմ չէ:
Այնուհանդերձ, եթե Նիկոլն իրեն համարում է ներկայիս Հայաստանի վարչապետ, ապա պարտավոր է իմանալ, կարծում ենք, շատ էլ լավ գիտի, որ ներկայիս Հայաստանը ոչնչից չի առաջացել, այն իրավահաջորդն է Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների (կամ թեկուզ դրանցից մեկնումեկի), և քանի որ իր նշած բնակավայրերն ու դրանց տարածքները գտնվել են Հայաստանի թե՛ առաջին հանրապետության, թե՛, 1926 և 1939 թթ. հրատարակված քարտեզների համաձայն, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքներում, հետևաբար ինքը պարտականություն ունի վերոնշյալ հանրապետություններից (կամ՝ հանրապետությունից) ներկայիս Հայաստանին փոխանցված իրավունքներին ու շահերին տեր կանգնելու:
Այսպիսով Նիկոլն Արտաշատում, ըստ էության, լկտիաբար հայտարարել է իր և իր գլխավորած ոհմակի կողմից պետական դավաճանության հերթական քայլը կատարելու մտադրության կամ նախապատրաստման մասին, հետևաբար Հայաստանի իրավապահ համակարգից պահանջում եմ կանխել այն, ձերբակալել ու կալանավորել Նիկոլին, ինչպես նաև զգուշացնում եմ հանցավոր անգործության ու հանցակցության դեպքում պատասխանատվության ու պատժի անխուսափելիության մասին:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան