Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները. 2

Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին

Սկիզբը` այստեղ

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունն օրերս հրապարակել է երկրի զինվորական դատախազության հայտարարությունը, ըստ որի, «Բաղանիս-Այրումում տեղի ունեցած ցեղասպանության դրվագով հետախուզման մեջ են հայտնվել 18 անձինք, ովքեր հանցանք են գործել խաղաղության և մարդկության դեմ»:

«18 հայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանքը, նրանց հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանի Ինտերպոլի ազգային բյուրո և Ադրբեջանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ներկա պահին Ադրբեջանի գլխավոր դատախազը շարունակում է օպերատիվ- հետախուզական համապարփակ միջոցառումները. խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններն անպայման կպատժվեն»,- նշված է  հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել հայկական կողմին, որ 1990-ական թվականներին Բաղանիսում իբր 10 մարդ է առանձնակի դաժանությամբ սպանվել, նրանց թվում՝ երեխա և կանայք, գյուղից ավելի քան 400-ից բնակիչ է տեղահանվել, տուն է հրկիզվել:

Հասկանալի է, որ խոսքը 90- ական թթ. սկզբի մասին է, երբ Հայաստանում ապրող հազարավոր ադրբեջանցիներ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում իրենց բարբարոս եղբայրների և քույրերի կողմից հայերի զանգվածային ցեղասպանությունից հետո հայկական բնակավայրերում ապրելն այլևս անվտանգ չհամարելով, Հայաստանից տեղափոխվեցին Ադրբեջան:

Եթե նույնիսկ համարենք, թե Ադրբեջանի զինվորական դատախազությունը չի կեղծում, 18 հայ իրոք կատարել են վերոնշյալ արարքները, բնականաբար հարց է առաջանում՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունն ինչո՞ւ ավելի քան 30 տարի հետո նոր հիշեց նրանց, խափանման միջոց ընտրվեց կալանքը և հետախուզում հայտարարվեց…

Ադրբեջանական կողմի վերոնշյալ գործողությունները սերտորեն կապված են հայկական 4 գյուղեր իրենց կենսական նշանակության հողատարածքներով Ադրբեջանին հանձնելու Ալիևի պահանջի, և Ոսկեպարի, Բաղանիսի, Տավուշի մարզի այլ գյուղերի և, ընդհանրապես, Հայաստանի բնակչության մեծ մասի կողմից Ալիև- Նիկոլ զույգի տվյալ պահանջը կտրականապես մերժելու հետ: Բայց ոչ միայն…

Կարծում ենք, թշնամին իր այս հայտարարությամբ նպատակ ունի հիմք նախապատրաստելու՝ հակաահաբեկչական գործողության անվան ներքո (հակաահաբեկչական, որպեսզի Հայաստանի նկատմամբ իր ագրեսիան փորձի գոնե փոքր- ինչ լեգիտիմության շղարշով պատել) Տավուշի մարզ ներխուժելու համար, այսինքն՝ դրսում չեն հայտնաբերվում, ուրեմն այդտեղ են, կմտնենք ինքներս կհայտնաբերենք, կձերբակալենք: Կամ էլ՝ Տավուշի մարզ ներխուժելուց, ավելին՝ Հայաստանի նկատմամբ պատերազմ սանձազերծելուց առաջ, նպատակ ունի համաշխարհային հանրության շրջանում զոհի կերպարի մեջ մտնելու, իսկ հայերիս այդ նույն հանրությանը ցեղասպան ներկայացնելու:

Ծանոթանում ես սոցիալական ցանցերում, ԶԼՄ- ներում լրահոսին, տասնյակ ու տասնյակ հրապարակումներ մոտալուտ պատերազմի մասին են գուժում: Նիկոլը և իր ոհմակը, անշուշտ, ծանոթ  են այդ ամենին, նույնիսկ շատ ավելին գիտեն, քան այդ հրապարակումների հեղինակները, ավելին՝ Նիկոլը Ոսկեպարում մարտի 18- ին ինքն է հայտարարել մոտալուտ պատերազմի մասին:

Եվ, հետևաբար, առաջին հարցը, որն առաջանում է վերոնշյալ իրավիճակում, հետևյալն է՝ ի՞նչ են անում Նիկոլը և իր գլխավորած կառավարությունը, իր ՔՊ- ական մեծամասնությամբ «Ազգային ժողով» կոչվածը, Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողը պատերազմը կանխելու, ինչպես նաև Հայաստանը և նրա բնակչությանը պատերազմին նախապատրաստելու համար: Ուղղակի՝ 0, ոչինչ, առավելագույնը՝ կապիկություններ… Իսկ գործնականում Նիկոլը և իր ոհամակը, շարունակելով պետական դավաճանությունը, ճիշտ հակառակ, այսինքն՝ պատերազմը ոչ թե կանխելու, այլ հնարավոր դարձնելու ուղղությամբ են գործում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան