Թուրքիայի իշխանությունը նահանջեց. Վանում քաղաքապետ կլինի քրդամետ կուսակցության թեկնածուն
Թուրքիայի ԿԸՀ-ն որոշել է, որ ձախակողմյան քրդական DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանը մանդատ կստանա Վանի քաղաքապետի պարտականությունները կատարելու համար:
Վանի փողոցներում տոնակատարություններ են սկսվել ԿԸՀ-ի որոշումից հետո։ Գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք՝ Վանում արդեն երկու օր է, ինչ չեն հանդարտվում զանգվածային բողոքի ակցիաները, որոնք կապված են ինչպես արևելյան որոշ շրջաններում ընտրություններում քրդամետ «Դեմ» կուսակցության թեկնածուների հաղթանակի, այնպես էլ Վանի քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Մարդիկ, չնայած արգելքի, շարունակել են փողոց դուրս գալ:
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության վրա, իսկ ուժայիններն ի պատասխան ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։