Ֆրանսիայի և Ռուսաստանի ՊՆ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լեկորնյուի հետ, հայտնում է ֆրանսիական ռազմական գերատեսչությունը:
Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը խստորեն դատապարտել է «Կրոկուսի» ահաբեկչությունը, համերաշխություն հայտնել զոհերի ընտանիքներին: Լեկորնյուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին։