«Վերելք»․ Ազգային վերելքի ուղին. Պատմագիտության բաժին (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարը պատրաստել է մեծածավալ տեսանյութ
«Կոնսերվատիվ հեղափոխություն․ Ազգային վերափոխման իրատեսական համակարգ» խորագրով։ 11 ժամ տևողությամբ այդ տեսանյութում ներկայացվում է հետևյալ կարևոր հարցերի խորքային պատասխանների մի տարբերակ՝

-ինչո՞ւ է մեր ժողովուրդն այս վիճակին,

– ի՞նչ գործոններ են մեր կյանքը վերածում քաոսի,

– ի՞նչ կերպ ապաքինել ժողովրդին։
Որպես հաջորդ քայլ՝ հաղորդաշարը մեկնարկել է «Ազգային վերելքի ուղին» շարքը, որում ներկայացվելու է երկիրն ու ժողովրդին ներկա ծանր վիճակից նվազագույն կորուստներով դուրս բերելու քայլերի համընդգրկուն համակարգ։
Շարքի երկրորդ թողարկման մեջ խոսվում է Պատմագիտության բաժնի մասին, որը՝

3,1․ քննում է ժողովրդի ողջ պատմությունը, պարզում, թե որպիսին է եղել նրա կերպարն իր առողջ վիճակում,

3,2․ պարզում է, թե մեր պատմության որ շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի, վեր է հանում այդ ժամանակվա արժեքային համակարգը,

3,3․ պարզում է, թե որն է մեր ազգի առաքելությունը

3,4․ պարզում է էպոսի և բանահյուսության մյուս դրսևորումների մեջ առկա գաղտնիքները

3,5․ կազմում է անհատի բարոյական կոդեքս-կանոնագիրք։

Այնուհետև հաղորդաշարի հեղինակ  Արծրուն Պեպանյանը ներկայացնում է որոշ թեզեր կետերի բովանդակության մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում