Ղազախական բանկերը ևս հրաժարվում են սպասարկել ռուսական «Միր» քարտերը
Ղազախստանում խոշորագույններից մեկը՝ ԿենտրոնԿրեդիտ բանկը, փետրվարի 26-ից դադարեցրել է աշխատել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով։ Այս մասին ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, հայտնել են ֆինանսական կազմակերպության զանգերի կենտրոնում։
«Ռուսական «Միր» քարտերի հետ աշխատանքը դադարեցվել է այս տարվա փետրվարի 26-ից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Բանկը չի նշել սահմանափակումների պատճառները։
Ղազախստանի խոշորագույն Halyk Bank-ը ևս հայտնել է, որ ֆինանսական հաստատությունը փետրվարի 27-ից «Միր» վճարային համակարգի քարտերը չի սպասարկում ոչ բանկոմատներում, ոչ էլ POS տերմինալների միջոցով, նույնը և Bereke Bank-ը, Elkart ազգային վճարային համակարգի օպերատորը։
Հիշեցնենք, որ հայաստանյան բանկերը, բացառությամբ VTB բանկի, մարտի 30-ից դադարել են սպասարկել ռուսական «Միր» քարտերը։