Վանում իշխանական թեկնածուի մի կերպ ընտրվելուց հետո արգելվել են հավաքներն ու բողոքի ակցիաները

Թուրքիայի արևելյան Վան քաղաքում մարտի 31–ի  ՏԻՄ ընտրություններում 55 տոկոսով հաղթած քրդական կուսակցության թեկնածուին քաղաքապետ չճանաչելուց հետո Վանում բողոքի ակցիաներ էին սկսվել, ինչը ստիպել է թուրքական իշխանություններին դիմել քայլերի։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետարանը հայտարարել է, որ ապրիլի 3-17-ը Վան քաղաքում և հարակից շրջաններում արգելվում է ցանկացած տեսակի հավաքներ և բողոքի ակցիաներ։

Նշենք, որ Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց դատախազությունը գրություն է ուղարկել, ըստ որի նրան արգելվում է պետական պաշտոն զբաղցնել, ըստ այդ իշխանությունները հաղթող են ճանաչել 27 տոկոս հավաքած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամին։