Հաագայում 44 երկրներ աջակցել են Ուկրաինայի դեմ ՌԴ հանցագործությունների տրիբունալի ստեղծմանը
44 երկրների ներկայացուցիչներ աջակցել են Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալի ստեղծման գաղափարին՝ Ուկրաինայի դեմ հանցագործությունների համապատկերին, տեղեկացրել է Նիդերլանդների կառավարության մամուլի ծառայությունը։
Հռչակագիրն ընդունվել է «Արդարության վերականգնում Ուկրաինայի համար» կոնֆերանսի արդյունքների հիմամբ։ Կոնֆերանսին մասնակցել է 57 երկիր։
Փաստաթղթին աջակցել են 44 երկրներ։ Այդ թվում՝ ԵՄ անդամ երկրները, Կանադան Վրաստանը, Ճապոնիան, Մոլդովան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք ՌԴ ագրեսիան Ուկրաինայի դեմ․ այդ ակտերը, ներառյալ Ուկրաինայի շրջանների անօրինական անեքսիան, ՄԱԿ Կանոնադրության աղաղակող խախտումներ են և ՌԴ-ին ենթարկեցնելու են պետական պատասխանատվության, դրանք սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը, կասկածի տակ դնում հարգանքը կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հանդեպ և խափանում են ժողովրդավարական արժեքները»,- նշված է հռչակագրում։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը կոնֆերանսում ունեցած ելույթում ողջունել է Վնասների միջազգային ցուցակի ստեղծումը։ Նրա խոսքով՝ ապրիլի 2-ի գիշերվա վիճակով ստացվել է ավելի քան 100 հայց փոխհատուցման մասին։