ՀՀ-ում հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ
ՀՀ-ում հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Այս մասին հայտնում է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Կարծում եմ՝ այսպիսի ցուցանիշներ երբևէ չեն գրանցվել, կարող եմ ասել, որ մեր կողմից իրականացված հետազոտություններում երբևէ նման բարձր ցուցանիշ չի եղել, քանի որ 2019 թվականին 44 տոկոսն էր կարծում, որ կան քաղբանտարկյալներ, 2020-ին՝ 23 տոկոսը։ 54 տոկոսին հարցրել ենք, թե ովքեր են քաղբանտարկյալները․ 47.5 տոկոսը նշել է Արմեն Աշոտյան, 26.1 տոկոսը՝ Մամիկոն Ասլանյան, 12.1 տոկոսը՝ Նարեկ Սամսոնյան, 7.6 տոկոսը՝ Արտակ Գալստյան։ 34 տոկոսը չի կարողացել նշել, թե ովքեր են»,- հայտնեց նա։