Երբ Նիկոլի քմահաճույքները դառնում են պետության համար ուղենիշներ

Իմանալով Նիկոլի ժանգլյոր տեսակը, ով սիրում է շոու ու տեսարան, թերևս կգնա Եռաբլուր ու մի քանի փունջ վարդեր կդնի տղերքի շիրիմներին՝ իր ներկայությայամբ հերթական անգամ անարգելով Ապրիլյանի հաղթանակը։ Երևի հոգին էլ կփառավորվի, որ ոչ միայն 116 դիրքն է հանձնել, այլ մի ողջ երկիր ու մի ամբողջ ժողովրդի սարքել գաղթական։

Աներկբա է, որ մենք այսօր ապրում ենք անպետություն և անպետականություն մի սուբստանցում։ Միանշանակ է այն պարզ իրողությունը, որ ներկայիս Հայաստանը մի մարդու պետություն է՝ «Նիկոլի պետությունը» կամ եթե կուզեք՝ «պետություն Նիկոլի համար»: Դա չափազանցություն չի, այլ դառն իրականություն, երբ նրա քմահաճույքները դառնում են պետության համար ուղենիշներ, իսկ ոմանց համար նա ուղղակի Մեսիան է:

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից