Իսրայելական օդային հարձակման հետևանքով ԻՀՊԿ ևս մեկ գեներալ է զոհվել

Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարվածի հետևանքով Դամասկոսում ԻՀՊԿ ևս մեկ գեներալ է զոհվել՝ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմնին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԻՀՊԿ բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին է զոհվել Դամասկոսում  Իրանի դեսպանության հրթիռակոծության հետևանքով։ Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախավորել էին Իրանի դեսպանատունը։ Կային զոհեր։ Դեսպանը չէր տուժել։