Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները

Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին

 

Ալիևի ծրագիրը հետևյալն է՝ կզացնել Հայաստանը և այստեղ ապրող հայերիս, հետո չոքացնել, այնուհետև փալասի պես փռել գետնին, հաջորդ քայլով ոտքը դնել գետնատարած փռված զոհի կոկորդին ու սեղմել այնքան մինչև կլսի մահամերձի խռխռոցը և կգոհանա, կհրճվի Մեհրիբանի, նշված ծրագրի իրականացման գործում իր աջակից- հանցակից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի և բունկերի Էռատոյի հետ:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (ԱՀ) գրավումը և հայաթափումը, իսկ Նիկոլի և իր ոհմակի կողմից պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով, պարտվողական պատերազմով ԱՀ հանձնումը, Նիկոլի և իր ոհմակի հանցավոր անգործության, թողտվության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի հաստատվելը Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Հայաստանի ռազմավարական նշանակության բարձունքներին, տարածքներին տիրապետելը վերոնշյալ ծրագրի սոսկ սկիզբն են: Հիմա Տավուշի մարզում Հայաստանի համար ռազմավարական նշանակության տարածքների հանձնման Ալիևի պահանջով հերթը հասել է չոքացնելու փուլին: Սրանից պարզ էլ ինչպե՞ս բացատրել…

Ալիևի այս ծրագիրը կասեցնելու համար նախ պետք է ԽՍՏԱԳՈւՅՆՍ ՊԱՏԺԵԼ Հայաստանում իր աջակից- հանցակցին՝ Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլին:

Ահա թե օրերս ինչ է ասել գեներալ- մայոր, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ Տավուշի մարզում ադրբեջանական առաջխաղացումը հաջողությամբ կանխած, մարտերում ունեցած դերի համար առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանը վաստակած Գրիգորի Խաչատուրովը Տավուշի մարզում Ադրբեջանի պահանջած տարածքները հանձնելու հետևանքների վերաբերյալ.

«Հանձնելով հակառակորդի պահանջած տարածքները, ավելի ենք գրգռելու նրա ախորժակը։ Մեկը մյուսի հետեւից կորցնելու ենք հայկական բնակավայրերը։ Կրակի տակ անպաշտպան ենք թողնելու սահմանամերձ համայնքների խաղաղ ազգաբնակչությանը եւ կորցնելու ենք հանձնված տարածքները վերադարձնելու ցանկացած հնարավորություն եւ հույս։

Պետք է հստակ գիտակցենք, որ կորցնելով սահմանամերձ բնակավայրերը, կարճ ժամանակում կորցնելու ենք ամբողջ Տավուշն ու Հայաստանը, մեր զավակներին թողնելու ենք անհայրենիք»։

Ալիևի պահանջած և Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Տավուշի մարզի խնդրո առարկա տարածքներն Ադրբեջանին հանձնելու ահավոր, մեր երկրի և այստեղ ապրողներիս համար աղետալի հետևանքներն այսօր «Հայելի» ակումբում շատ ավելի հանգամանորեն բացատրել է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ ու քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը, համապատասխան տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=JcxidhYsWvc

Նիկոլը շատ է սիրում խոսել քարտեզներից, վերջերս մի տեղ էլ ասել էր, որ ինքը պատմական Հայաստանի վարչապետը չէ, այսինքն՝ ինչ մեր նախնիները կորցրել են, ինքը և իր ոհմակն այդ տարածքների պահանջատերը չեն, դրանք արդեն ընդմիշտ կորսված են, իր եղբայրների սեփականությունն են: Ճիշտ է ասել Նիկոլն այն առումով, որ ինքը պատմական Հայաստանի վարչապետը չէ, ավելին՝ ինքը ներկայիս Հայաստանի վարչապետն էլ չէ, սոսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է, քանի որ իր և իր ոհմակի իշխանությունը լեգիտիմ չէ:

Այնուհանդերձ, որպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Նիկոլը գոնե պետք է իմանա, որ Հայկական Սովետական սոցիալիստական Հանրապետությունը պատմական Հայաստան չէ, և որ 1939թ. դրությամբ, այն ժամանակ հրատարակված քարտեզի (լուսանկարը՝ հոդվածի ներքևում) համաձայն, մեր երկրի տարածքը ոչ թե 29 900, այլ 31 900 քառակուսի կիլոմետր է եղել, այսինքն՝ անցած տարիների ընթացքում Հայաստանի տարածքից շուրջ 2000 քառակուսի կիլոմետր անցել է Ադրբեջանին, հետևաբար ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանն Ադրբեջանից պահանջելու և ստանալու տարածքներ ունի:

Ավելին. այն տարածքները, որոնք Նիկոլ հայադավն ուզում է վաճառել կամ նվիրել իր «բարեկիրթ» եղբայր Ալիևին, մեր երկրի կազմում են գտնվել ինչպես Հայաստանի երկրորդ, այնպես էլ առաջին հանրապետության տարիներին, հետևաբար անկախ նրանից, թե Նիկոլը ներկայիս «Հայաստանի Հանրապետություն» կոչվածը Հայաստանի երկրորդ թե առաջին հանրապետության իրավահաջորդն է համարում, տվյալ տարածքները հանդիսացել ու հանդիսանում են Հայաստանի անբաժանելի մասը և կարող են օտարվել միայն Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ:

Նիկոլ հայադավը վերջին շրջանում փորձում է հայերիս աչքը կոխել թիթեղե թե ստվարաթղթե քարտեզանման մի իր (լուսանկարը՝ ներքևում), որը Հայաստանի սահմանների կեղծ ուրվագծերն է պատկերում: Ուշադրություն դարձրեք դրա վրա Ադրբեջանի Ղազախի շրջանի դիմաց Հայաստանի տարածքից բացակայող, փոս ընկած, կարծես առնետի կրծած- տարած մասին (առնետի ինքնությունը, կարծում ենք, բոլորին հայտնի է) և տվյալ հատվածը համեմատեք Հայաստանի առաջին հանրապետության քարտեզի (լուսանկարը՝ ներքևում) նույն հատվածի հետ, որտեղ Հայաստանի՝ Ղազախի շրջանի դիմաց գտնվող ելուստանման հատվածը՝ առջևից և երկու կողմից շրջապատված արհեստական պետական կազմավորում հանդիսացող Ադրբեջանի տարածքներով, ակնհայտորեն Հայաստանի տարածք է:

Լսում եմ Տավուշում մարտի 18- ին Նիկոլի գարշելի ձայնով ելույթը . «Մենք հիմի կարանք ըստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսելու: Հետո, ես գիտեմ ինչ է լինելու էդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տենանք Էրեվանի Հանրապետության հրապարակում, բանում, դուք ասելու եք՝ ա, մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ, շատ ասում էինք, բա դու, բա դու…»:

Հայադավ սրիկան էլ ինչպե՞ս մատնի, որ, որպես Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի, մտադիր է ոհմակի հետ միասին, ինչպես 44- օրյա պատերազմի ժամանակ, դարձյալ պետական դավաճանության բազմաթիվ դրսևորումներով հատկանշվող պարտվողական պատերազմ վարել և, բնականաբար, պարտվողական պատերազմի իրենց նախապատրաստած վերջն էլ գիտի… Էլ ինչպե՞ս մատնի, որ 44- սօրյա պատերազմով, կապիտուլյացիոն պայմանագրով, դրան հաջորդած իր և իր ոհմակի հայադավ, նենգ գործողություններով և անգործությամբ կանխորոշել են առաջիկա պատերազմում, իրենց հաշվարկներով, Հայաստանի պարտությունը կամ նույնիսկ հայերիս ցեղասպանությունը:

Վստահաբար, միանշանակ հայտարարելով, որ Ադրբեջանը «շաբաթվա վերջ պատերազմ է սկսելու» (թեև ժամկետը սխալ է նշել, բայց ճիշտ է ասել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սանձազերծել), և հստակ ակնարկելով, որ Հայաստանը պարտվելու է «էդ պատերազմի վերջում», Նիկոլը, որպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, միտումնավոր չի արել այն գործողությունները, որոնք Հայաստանի Սահմանադրության, օրենսդրության համաձայն, պարտավոր էր կատարել երկիրը և նրա բնակչությանն այդ պատերազմին նախապատրաստելու համար, այսինքն՝ հանցավոր անգործություն է դրսևորել, որպեսզի պատերազմի վերջում Ալիևի հետ միասին ունենան այն արդյունքը, ինչի մասին ակնարկել է Տավուշում: Ավելին՝ Նիկոլը և իր ոհմակը չեն արել Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունեցող այն քայլերը, որոնք անհրաժեշտ են առաջիկա պատերազմը կանխելու համար, ավելի ճիշտ, հրաժարվել են այդ քայլերը կատարել, ճիշտ հակառակ կերպ են վարվել, որպեսզի Ալիևը հնարավոր համարի Հայաստանի դեմ պատերազմի սանձազերծումը::

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան